-
01.06.2023|
10:22
Ինչպես մայիսի 26-ին տեղեկացրել է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չեն ծրագրում խաղաղության համաձայնագիր կնքել եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնևում:
-
-
31.05.2023|
14:07
Եվրոպական միությունը ( ԵՄ) համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ուստի և մարդասիրական արժեքներով առաջնորդվող պետությունների միություն։ Այստեղից հետևում է, որ հատկապես ԵՄ կառույցի բարձրագույն ղեկավարները նույնպես ընտրվում են ԵՄ արժեքներին և չափանիշներին համապատասխանող գործիչներ։ Այդ ժողովրդավար, մարդասեր գործիչներից ամենանշանավորներից է Եվրոպական խորհրդի նախագահ մսյո Շառլ Միշելը։ Խորապես մտահոգված լինելով արցախցիների ճակատագրով՝ սույն հումանիստ գործիչը հայտարարել է․«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի»։
-
31.05.2023|
13:55
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլի ու նիկոլենց պետական դավաճանության արդյունքում Ադրբեջանին հանձնված Քաշաթաղում (Լաչինում) մայիսի 28-ին հայտարարել է.
«Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով» (Հայաստանում, թերևս բացառությամբ անհույս տխմարների և մեր երկրի ճակատագրի հանդեպ անտարբեր կենսազանգվածի, բոլորը գիտեն, թե որոնք են Բաքվի «արդար» պայմանները)։
-
31.05.2023|
13:52
Վերջին օրերին ազերի սուլթանատը բացարձակ պարզորոշ կերպով հայտարարեց, որ Արցախը պետք է ինքնակազմաքանդվի, ինքնաոչնչանա և կարծես արդեն անձնական բնույթի սպառնալիքներ ուղղեց Արցախի իշխանություններին, հատկապես նրա ղեկավարին։
-
31.05.2023|
10:54
Ովքեր միայն 2018-ից են տեսնում մեր խնդիրները, վստահ եմ, որ մինչև վերջ չեն ընկալել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
-
31.05.2023|
10:43
Հասկանալի է, որ վերջինիս նպատակները լուրջ են:
Հասկանալի է նաև, որ նպատակներին հասնելու համար Բաբայան Սամվելին իշխանություն է անհրաժեշտ:
-
31.05.2023|
10:41
Ահա թե Ալիևն արդեն ուր հասավ… Ահա թե Նիկոլի ու նիկոլենց կողմից մեր հասարակությունը պառակտող ավերիչ քաղաքականությունը, այնուհետև պետական դավաճանությամբ 44-օրյայի ընթացքում պարտվողական պատերազմ վարելը, հետագայում դավաճանական քաղաքականությունը շարունակելը (զուգակցված հանուն Ադրբեջանի զիջողական քաղաքականությամբ) ու կեղծ խաղաղության օրակարգը մեզ ուր հասցրին:
-
31.05.2023|
10:25
Էսօր էլ Բորիս Մուրազին է Իշխան Սաղաթելյանին հարցնում.
-Ինչու՞ մանդատները չեք դնում, ինչու՞ խորհրդարանական ճգնաժամ չեք ստեղծում:
-
30.05.2023|
14:31
«Լենին պապիկի թոռնիկները» խառնում են սոցիալական պետությունն ու սոցիալիստականը։
Հաջողած եվրոպական սոցիալական պետությունները զարգացած կապիտալիստական տնտեսություններ են, որոնց կապիտալի տերերը կարողացել են ստեղծել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ իրենց բոլոր քաղաքացիների համար, ոչ թե երկրի չինովնիկները թալանել են կապիտալիստներին ու վերաբաշխել կապիտալը՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ապահովելու համար։